Առավոտյան Ն. Փաշինյանն իր էջում տեղադրել է Սերժ Թանկյանի ստեղծած գեղեցիկ երգի տեսահոլովակը: Երգը գրվել է Ն. Փաշինյանի հայտնի բանաստեղծության բառերով: Ն. Փաշինյանն իր շնորհակալությունն է հայտնել Ս. Փանկյանին՝ իր բանաստեղծությունը հրաշալի երգի վերածելու համար:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Թանկյանը երգում ավելացրել է հայկական պատմական վայրերի, քաղաքների անվանումներ, ինչ էլ ավելի ազդեցիկ ու իմաստալից է դարձրել ստեղծագործությունը: Երգի տեսահոլովակը կառուցվել է նորօրյա Հայաստանի չքնաղագույն պատկերների համադրությամբ:
Տեսահոլովակում տեղ են գտել նաև հեղափախության օրերի ուշագրավ ու ազդեցիկ կադրերը, հայոց բնաշխարհի չքնաղ տեսարանները: Ն. Փաշինյանը երգով շնորհավորել է քաղաքացու օրը, որն այս տարի ևս չի կայանա ըստ պատշաճի:
Ս. Թանկյանը տեղեկացրել է, որ երգից գոյացած հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» հիմնադրամին՝ COVID 19-ի դեմ ուղղված պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Այս ստեղծագործությամբ, ինչպես նշում է Ս. Թանկյանը, փորձ է արվել ամփոփելու հայոց անկոտրում ոգու անցյալը, ներկան ու ապագան: