Հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների երաժշտական նոր և ուշագրավ ներկայացումը կարանտինային կանոններին հետևելու մասին

Հայ շոու-բիզնեսային ոլորտի ներկայացուցիչները՝ երգիչներ ու դերասաններ, հանդես են եկել նոր՝ մեկ այլ երաժշտական ներկայացմամբ: Նրանք արտասահմանյան հայտնի երաժշտության երաժշտության հիմքով ներկայացրել են «Մնա տանը» թեմատիկ երգը, որի տարբեր հատվածներ կատարում են տարբեր երգիչներ:

Եթե նախորդ երաժշտական կատարման ժամանակ նրանք կրկնում էին «մի մնա տանը» կարգախոսը՝ որպես հակադրություն և վերջում ցանկանում էին ցույց տալ, թե ինչի դա կհանգեցնի, ապա հիմա պարզապես հորդորում են «մնալ տանը»:

Նշենք, որ նախորդ երաժշտական թեմատիկ ներկայացումն այնքան էլ լավ ու միանշանակ չընդունվեց: Այն նույնիսկ հակառակ էֆեկտն էր թողել մարդկանց մոտ և ոմանք փոխաբերականի փոխարեն ուղիղ իմաստով էին հասկացել երգի ասելիքն ու իմաստը:

Այս ամենը հաշվի առնելով՝ նոր տեսահոլովակն ու երգը այլ բնույթ ունեն: Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: Այնուամենայնիվ, մտահաղացման հեղինակները դարձյալ չեն շրջանցել հումորային մեկնակետը: Առաջարկում ենք վայելել ժամանցային այս հետաքրքիր երաժշտական ներկայացումը:

Շատ լավներ #ՄնաՏանը

Опубликовано Տիգրան Մազմանյան Суббота, 25 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: