Անցնող օրը լեցուն ու հագեցած էր գերխիտ ու տարաբնույթ հույզերով ու զգացական ապրումներով: Մի կողմից կարանտինային սահմանափակումները և առողջությшն պшհպшնմшն նկատառումներից ելնելով տանը մնալու հրամայականը, մյուս կողմից էլ մեր բաց ու չսպիացող վերքի մասին հիեշցնող օրվա խորհուրդը մարդկանց մտքերն ու զգացմունքները խառնել էր իրար:
Օրվա խորհուրդը հիշատակելու ու հարգելու յուրովի եղանակ են գտել այս օրերին տարվող առողջապահական պայքարի առաջնագծում կանգնած անձիք՝ բուժաշխատողները: Նրանք յուրովի են որոշել ոգեկոչել մեր անմեղ հայրենակիցների հիշատակը:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները դեռ ապրիլի քսաներեքի երեկոյից իրենց յուրահատուկ մասնակցությունն են բերել ոգեկոչման խորհուրդը պարունակող մոմավառության:
Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները Հայկազ Հարություննյանի գլխավորությամբ իրենց մասնագիտական համազգեստի վրա նկարել են խորհրդանշական անմոռուկներ, իսկ ձեռնոցների վրա գրել են հայտնի «հիշում և պահանջում եմ» բանաձևային ձևակերպում ստացած կարգախոսը:
Ոգեկոչման այսօրինակ դրսևորումներով հանդես են եկել նաև արցախյան բժիշկները: