Ծիծեռնակաբերդում երգի կատարման ժամանակ երիտասարդ երգիչը չի կարողանում զսպել արցունքները

Համայն հայությունը հիմա հիщցմունքով է խոսում Ծիծեռնակաբերդի երեկվա ցնցող համերգային ծրագրի բարձրաճաշակության և որակյալության մասին: Երեկվա համերգը որակապես գերազանցել է նախորդ տարիների արարողակարգային ծիսակատարությունների բոլոր դրսևորումները:

Այն իր տեսակով ու բնույթով յուրահատուկ և բացառիկ մի բան էր, որի մասին դեռ երկար կխոսվի: Համերգային ծրագրի մեջ ընդգրկված երգացանկը լավագույնս արտահայտում էր օրվա խորհրդի ողջ թախիծն ու տխրությունը:

Կոմիտասյան երաժշտության բարձրակարգ կենդանի հնչողությունը հուշահամալիրը լցրել էր յուրահատուկ աուրայով, որը փոխանցվում էր ներկա փոքրաթիվ անձանց, ովքեր կոչված էին ապահովելու հսկայածավալ համերգային ծրագրի հաջող ընթացքը:

Մի կողմ թողնելով երգչախմբի ամուր կամքն ու օրվա ցածր ջերմաստիճանը հաղթահարելու կարողությունը՝ նկատենք նաև, որ նրանք միանգամայն զգում և ապրում էին այդ պահին իրենց հնչեցրած երաժշտությամբ:

Ամեն ինչ այնքան անկեղծ էր ու մաքուր, որ անհնար էր չնկատելը: Հատկանշական է, որ երգիչներից մեկը կատարման ժամանակ չի կարողանում զսպել արցունքները:

#ոգեկոչմանգիշեր#genocide

Опубликовано Հռիփսիմե Սուքիասյան Суббота, 25 апреля 2020 г.

Рейтинг
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: