Կորոնավիրուսային մեկուսացումն ու կարանտինային սահմանափակումները, ինչպես հայտնի է, իրենց բերած մի շարք տրամաբանական նեղություններից, հոգեբանական խնդիրներից ու տրամադրության անկումներից բացի, երբեմն բերում է նաև դրական տեղեկատվություն:
Այսօրվա թրենդային նորությունը կարանտինային ամուսնությունն է, որ եղել է Ծաղկաձորում: Երիտասարդ զուգը նշանված է եղել և նրանք հենց ապրիլի 25-ին են որոշել անել հարսանիքը, սակայն COVID 19 խանգարեց նրանց հարսանիքի անցկացման կարգը, բայց ոչ հարսանիքը:
Նրանք առավել համառ գտնվեցին, քան վիրուսը և այսօր ամուսնացան: Իսկ նրանց ամուսնությունը շնորհավորեցին նրանց խնամքով զբաղվող բուժանձնակազմի ներկայացուցիչները:
Իսկ այս ամենի տեսանյութն ու տեղեկատվությունը հանրայնացրել է Բակուր Մելքոնյանը, ով անձամբ է զույգի հարսանիքն ապահովել ծաղիկներով, տորթով և անհրաժեշտ այլ ատրիբուտներով, որպեսզի ամեն ինչ հնարավորինս լինի ըստ պատշաճի և հիշելի:
Բ. Մելքոնյանն իր հրապարակմանը կից գրառել է նաև իր տպավորությունը, որ ստացել է այս գեղեցիկ ու արտասովոր իրողությունից. նա կարծում է, որ նման կապով միավորված զույգը չի առանձնանա այլևս:
Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ❤Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում❤
Опубликовано Bakur Melkonyan Суббота, 25 апреля 2020 г.