Ժողովուրդ ջան, մի խնդրանք. Այն բնակավայրերում, որտեղ որ ձյուն է տեղացել, խնդրում եմ նկարները տեղադրեք այս գրառման տակ՝ նշելով բնակավայրի անունը. Գագիկ Սուրենյան

Այն, որ եղանակը ցրտելու է, և օդի ջերմաստիճանը նվազելու է, Գ. Սուրենյանը օրեր առաջ իրազեկել էր հանրությանը, սակայն նա նախորդ անգամվա նախազգուշացումը չէր արել, թե հնարավոր են ցրտահարություններ:

Այս գիշեր ոչ միայն եղանակը ցրտել է, ջերմաստիճանը նվազել է, այլ նաև շատ մարզերում բավականին տեղումնառատ է եղել, ավելին՝ բավականին ձյուն է եկել:

Գ. Սուրենյանը սոցցանցային գրառմամբ խնդրել է իր հետևորդներին և ընկերենրին իր գրառման մեկանաբանությունների բաժնում տեղադրել իրենց բնակավայրերի լուսանկարները, եթե այնտեղ ձյուն է եկել:

Նրա հետևորդների տեղադրած լուսանկարների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ունենք բավականին հետաքրքիր պատկեր. շատ վայրերում, ինչպես օրինակ՝ Ստեփանավանում, Սիսիանում, Դիլիջանում, Ծովագյուղում, Լուսաղբյուրում, Մարգահովտում և այլուր բավականին հաստ շերտով ձյուն է տեղացել, գոյացել է ձյունածածկույթ:

Փաստորեն ձյունով պատվել են արդեն ծաղկած ծառերն ու բացված ծաղիկները: Հետևանքների մասին դեռ չկա պաշտոնական հայտարարություն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: