Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին, որովհետեւ նա ծնվել ա իսկական սուրբ օջախում. Արտուշ պապ

Շատ-շատերին հայտնի ու սիրելի դարձած Արտուշ պապը դարձել է օրվա հերոս, օրվա մարդ: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մտնելու իր պարզ, մարդկային ցանկությամբ շարժել էր շատերի գութը:

Շատերը դրանից հետո սկսեցին հետաքրքրվել պապիկի կեցության պայմաններով, դիտարկել նրան ինչ-որ բանով օգնելու հնարավորությունը: Այդ միտումը շարունակվեց նաև այսօր: Պապիկն առավոտից հյուրեր է ընդունում:

Նրան այցելած անձիք ուղիղեթերային տեսանկարահանմամբ հանրությանը ծանոթացնում, իրազեկում են սյունեցի պապիկի կենսապայմանների մասին: Ուշագրավ է հատկապես եթերներից մեկը:

Այստեղ երիտասարդ բժիշկը ներկայացնում է, թե ինչպես է ապրում պապիկը և ինչի կարիք ունի նա: Իսկ պապիկին առանձնապես չի հետաքրքրում այդ ամենը: Նա ցանկանում է իր խորին շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին հայ ազգին, հայոց երիտասարդությանը արժանապատիվ կյանքի վերադարձնելու համար:

Նա իր երախտիքի և օրհնանքի խոսքն է ուղղում վարչապետին, կարևորում նրա արած գործը և բարօրություն ցանկանում, որպեսզի նրա ձեռնարկումները շարունակական լինեն: Ահա տեսանյութը:

Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին, որովհետեւ նա ծնվել ա իսկական սուրբ օջախում. Արտուշ պապ

Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին, որովհետեւ նա ծնվել ա իսկական սուրբ օջախում. Արտուշ պապ

Опубликовано SLIM.am Суббота, 25 апреля 2020 г.

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: