Բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

Երեկ առավոտվանից լրագրողների կողմից պատահաբար նկատված տարեց պապիկը հայտնվեց բոլորի ուշադրության կիզակետում: Նա, ամենևին էլ տեղյակ չլինելով, որ այս տարի որոշակի արգելանքներ են սահմանվել և Ծիծեռնակաբերդի մուտքը դրա համաձայն փակվել է, ամեն տարվա սովորության համաձայն ծաղիկներով այցելել էր հոգու պարտքը կատարելու:

Օրենքի սկզբունքներին համաձայն նրան չէին թողել մուտք գործել, ինչն էլ հանրային ակտիվություն էր առաջ բերել: Նրա մասին գրեցին շատերը՝ իրենց տեսակետն ու կարծիքը հայտնելով: Դերասան ամուսիններ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը խորհրդանշական հուշահամալիր սարքեցին, որտեղ էլ բերեցին պապիկին, որ ծաղիկ խոնարհի:

Մի կողմ թողնելով երևույթի իրական և հուզական կողմը՝ նշենք, որ արդեն ուշ երեկոյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցային գրառում կատարեց, որով տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ արդեն սիրելի դարձած մեր պապիկին պետական մակարդակով ուղեկցել են հուշահամալիր:

Այստեղ նա իր հոգու պարտքն ու ծաղիկների նպատակային խոնարհումն է կատարել:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: