Աշխարհը շարունակում է շնչել Ծիծեռնակաբերդով, շնչել բարձրաճաշակ մշակույթով, շնչել ՀԱՅՈՎ. Լրագրող Կարեն Քոչարյանի ազդեցիկ խոսքը

Լրագրող, վերլուծաբան Կարեն Քոչարյանն անդրադարձել է Ծիծեռնակաբերդում կազմակերպված ոգեկոչման արարողակարգին, դրա անցկացման մակարդակին՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես գլուխգործոց:

Իր ամփոփիչ խոսքում նա հիշատակել է բարձունք բարձրացող, արևածաղիկ «չրթող» մասսայի ամենամյա ներկայությունը, անսցենար կազմակերպված միջոցառումները, սափրագլուխ թիկնապահների առկայությունը, բովանդակային նույնությունն ու ցածրաճաշակությունը՝ համադրելով այս տարվա կազմակերպած արարողության հետ:

Լրագրողը նշում է, որ կազմակերպիչներին հաջողվել է գերազնցել բոլոր սպասելիքները՝ ստեղծելով ավելին, քան կարելի էր պատկերացնել: Ընդ որում, նրանք դրա համար ունեցել են ընդամենը վեցօրյա ժամանակահատված:

Փաստելով այս տարվա արարողակարգի առավելությունները՝ լրագրողը նշել է, որ տեղի ունեցածը կարելի է համարել կարանտինային սահմանափակումների դրական կողմը: Նա իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ մենք առիթ ունեցանք այս անգամ աշխարհին ներկայանալ բարձր մակարդակով, անկեղծ ու առանց ավելորդ ցուցամոլության:

Ամփոփելով խոսքը՝ Կ. Քոչարյանն իր երախտիքն է հայտնել կազմակերպիչներին, քանզի նրանց շնորհիվ աշխարհը հնարավորություն է ունեցել շնչել բարձրարժեք մշակույթով:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: