Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հետաքրքիր գրառում է կատարել իր էջում: Գրառման մեջ նա նշել է, որ այսօր նաև իր մայրիկի ծննդյան օրն է, ուստիև այդ առիթով իր հետաքրքիր հիշողություններով կիսվել է ընկերների հետ:
Պատմում է, որ երբ փոքր է եղել, տատիկին հարցրել է, թե արդյոք հնարավոր չէ՞ր մեկ օր ուշ կամ շուտ ունենալ իր դստերը, քանզի նրանք իշտ իրենց մայրիկի ծննդյան տոնը մեկ օր ուշ են նշել:
Տատն իմաստուն ու խորախորհուրդ պատասխան է տվել տղային, որն էլ մեկընդմիշտ դաջվել է նրա հիշողության մեջ և իսկական դաս եղել նրա համար: Տատն ասել է, որ հայոց մայրերը հենց այդ օրը պիտի երեխաներ ունենան, քանզի թուրքի համար չկա առավել սարսափելի բան, քան հայ մանկան ճիչն է:
Հայոց մանկան ճիչը թուրքի ականջի համար ավելի սարսափելի հնչողություն ունի, քան թնդանոթի ձայնը կարող է ունենալ: Ուստի՝ արիլի 24-ը ապրելու մասին է: