Առավոտյան Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում մի փոքրիկ վիդիո-հոլովակ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ այցելում Ծիծեռնակաբերդ, ծաղիկ խոնարհում անմար կրակին:
Լուսանկարը մեծ քննադատության ալիք է բարձրացրել համացանցում: Մարդիկ զույգին սկսել են մեղադրել արտոնյալ լինելու մեջ՝ դատապարտելով նրանց արարքը: Դրանից հետո Արփին ու Միհրանն իրենց էջերում որոշակի բացատրություն են տարածել նկարի և հնչող քննադատությունների առիթով:
Նրանք գրել են, որ նկարն ու նկարահանումը ապրիլի 21-ին է արվել, իրենք ոչ մի արգելանք կամ օրենք չեն խախտել: Հետո զույգն իր վրդովմունքն է արտահայտել մարդկանց հնչեցրած քննադատությունների առիթով:
Պարզաբանման մեջ նրանք ասել են, որ փոխանակ հպարտանալու և ուրախանալու, որ իրենց բազմահազարանոց էջերով աշխարհին հիշեցնում են ապրիլի 24-ի խորհուրդի մասին, նրանք առանց մանրամասներն ու իրողության մասին ճշմարտությունն իմանալու քննադատում են:
Ներկայացնում ենք Արփիի հրապարակած հոլովակը: