Մեր ոգին ընկճվել չգիտի, ապրելու և արարելու ցանկությունը մեր արյան մեջ է. Մեր ոգին աննկուն է, մեր պատմությունը՝ հավերժ. Աննա Հակոբյան

Առավոտյան վարչապետ Ն. Փաշինյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էր: Նրանք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր միլիոն ու կես անմեղ հայրենակիցների հիշատակին և աշխարհին հիշեցնելու հայոց պատմության այդ վիրավոր ու ցավոտ էջի մասին:

Պետական ծրագորվ նախատեսված արարողակարգը դեռ շարունակվում է: Վարչապետի այցելությանը հաջորդեցին այլ պետական ու հոգևոր այրերի այցեր, իսկ քաղաքացիները իրենց ներկայությունը հաստատում են վիրտուալ կերպով:

Ապրիլքսանչորսյան առաջին առավոտն է այսօր, որ Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին դատարկ է: Աննա Հակոբյանը նկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդից:

Մեկ դար անց մեր զգացմունքները դեռ անմար են, մեր հիշողությունները՝ արթուն, պահանջը՝ անփոփոխ: Ա. Հակոբյանը գրառմամբ վերահաստատել է հայոց աննկուն ու չընկճվող ոգու զորությունը, ապրելու և արարելու ցանկությունը, որը խարսխված է հայոց արյան մեջ:

Մեր հավերժ պատմության և չհանձնվելու, չպարտվելու, չհիասթափվելու խորհուրդն ունի այս օրը, որը խորհրդանշական կերպով ոգեկոչում է մեր պատմության տխուր ու ցավալի էջը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: