Նախարարության հրապարակած նոր տվյալները կորոնավիրուսային տարածման հետ կապված բավականին մտահոգիչ են: Ցավոք սրտի, գրանցվել է մահացության երեք դեպք: Մահացած քաղաքացիները եղել են ութսունյոթ, ութսունչորս և ութսունմեկ տարեկան պացիենտներ: Նրանց ունեցած խրոնիկ հիվանդությունները թույլ չեն տվել պացիենտներին հաղթահարելու վիրուսը:
Այսպիսով՝ մեր տարածաշրջանում վիրուսային վարակի պատճառով մահվան ելքերը քսանյոթի հասավ:
Այսօրվա դրությամբ արվել է ընդհանուր առմամբ 16552 թեստավորում, որից հաստատվել է 1596 դրական դեպք: Նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացածների թիվը հասել է 728-ի, իսկ այսօր հինավդանոցից դուր է գրվել ու տուն վերադարձել 69 քաղաքացի:
Այսօրվա հաստատված դեպքերի քանակը յոթանասուներեք է: Սա մտահոգիչ ցուցանիշ է: Նախարարությունը հորդորում է առավել զգոն ու զգուշավոր լինել, քանզի ցանկացած անլրջության դրսևորում կարող է ճակատագրական լինել:
Այս պահին փաստացի բուժում ստացող քաղաքացիների թիվը 841 է: Նախարարությունը խորհուրդ է տալիս հարկ եղած դեպքում կապվել իրենց հետ թեժ գծի միջոցով: