Արդեն երկու օր է՝ Երևանի հորիզոնում երկնակառ այսպիսի լուսագիծ կա: Այն անմիջապես նկատել ու լուսանկարել են երևանցիները: Լուսագիծը հետաքրքիր ու խորհրդանշական տեսարան է ստեղծել: Սկզբում այն շատերի մոտ կասկածի և տարատեսակ մենկաբանությունների առիթ էր տվել, սակայն շուտով պարզվեց, որ լույսը դեպի երկինք է ճառագում Ծիծեռնակաբերդի բարձունքից:
Այս առիթով Արմքոմեդիի հաղորդավար Նարեկ Մարգարյանը մի հումորային հոդված է պատրաստել, որտեղ ներակայացրել է, թե ԱԻՆ-ը երևույթը մեկնաբանում է այլմոլորակների տարհանմամբ:
Ըստ մեկնաբանության՝ այլմոլորակայինները կորոնավիրուսի թեստ են հանձնել, և քանի որ պատասխանը դրականապես է հաստատել վիրուսի առկայությունը, նրանք որոշել են վերադառնալ իրենց մոլորակ:
Ընդ որում, հումարային հոդվածում նշվում է, թե հեռացողները Շենգավիթի այլմոլորակայիններն էին, նրանցից երեքի մոտ է վիրուսի առկայությունը հաստատվել: Շատ օգտատերեր էլ շարունակել են հումորային թեման՝ ավելացնելով, թե մտահոգիչ է, որ այլմոլորակայիններն առանց թերթիկի են շրջում:
Մի կողմ թողնելով այսօրինակ հումարյին մեկնաբանությունները, նշենք, որ երեկոյան երևանյան հորիզոնը շատ հետաքրքիր ու խորհրդանշական տեսք ուներ, և ինչպես կասեր արևմտահայ գրող Ռուբեն Սևակը՝ օդին մեջ խունկ կար: