Յութուբում անհավատալիորեն հուզիչ և ազդեցիկ մի հոլովակ է հրապարակվել ապրիլքսանչորսյան ողբերգության մեր անմեղ հայրենակիցների հիշատակի ոգեկոչման օրվան ընդառաջ: Երգը հին է, մշակումն ու ներկայացումը՝ նոր:
Հուզիչ ու ազդեցիկ կատարմամբ հնչող երգի հնչյունների ներքո կառուցվել է անչափ հզոր մի տեսահոլովակ: Երգը վերնագրված է «Սուրբերու աչքեր»՝ Թադևոս Տոնոյանի համապատասխան ստեղծագործության հիմքով:
Կարանտինային արգելանքներով պայմանավորված՝ կատարողները երաժշտական կատարումը արել են տնից, որն էլ հնարավորություն է տվել տեսահոլովակի մեջ միաժամանակ ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայ ներկայացուցիչների:
Աշխատանքը հրաշալիորեն ստացված է, իսկ երաժշտության հեղինակը Մարտին Ահարոնյանն է: Երգը մեր անմեղ հայրենակիցների հոգիների ոգեկոչման կոչ ու խորհուրդ է:
Նրանց հոգիները լոկ ճախրանք ու թռիչք են ուսանում՝ չնայած նրանց մարմինները սովորում են մահվան տենդին: Ահա ստեղծագործության խորհուրդը:
Հայտնի երգի ու ստեղծագործության այս հերթական գեղարվեստական էկրանավորումը ևս ստացված է, ինչպես մինչ այս եղած նախորդները: