Փաշինյանը քիչ առաջ կոչով դիմեց հանրությանը. կհնչեն եկեղեցու զանգերը

Ամեն տարի հայոց համար ապրիլքսանչորսյան խորհուրդը ոչ միայն միլիոն ու կես անմեղ հայրենակիցների ոգեկոչման, նրանց հիշատակի խնկարկման խորհուրդն է ունեցել, այլև աշխարհին և քաղաքակիրթ հանրությանը հայոց մեծ ցավին տեղեկացնելը, անամոք վշտի մասին ի լուր բոլորի բարձրաձայնելը:

Ամենամյա երթը, որ ուղեկցվում էր տխուր, ափսոսանքի ու վշտի անփարատ խոհերով, անհատական ողբերգական պատմությունների հիշողությունների հոսքով, որոնք իրենց մեջ էին կրում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը գնացող ամեն մի հայ, այս տարի թոքր-ինչ այլ դրսևորում ունի:

Պայմանավորված կարանտինային սահմանափակումներուվ և միմյանցից ֆիզիկական հեռավորություն պահելու անհրաժեշտ ու խիստ կարևոր հրամայականով՝ այս տարվա ոգեկոչման ու հարգանքի տուրքը հայ ժողովուրդը կատարելու է տնից:

Քիչ առաջ Ն. Փաշինյանը գրառումով հիշեցրեց,որ միահամուռ կերպով երեկոյան ժամը 9-ին պետք է անջատենք մեր տների լույսերը, հեռախոսային լուսավորությամբ մեր հայացքն ուղղենք Ծիծեռնակաբերդի սրբազան բարձունք:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արարողակարգին հնարավոր է հետևել հեռուստատեսությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: