Արդեն մեծ հայտնիություն և ճանաչում ձեռք բերած հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, ով արդեն մեկ ամիս է իր կեցության վայրից՝ բրյուսելյան տներից մեկի պատշգամբից ամենօրյա երաժշտական չքնաղ կատարումներով ուրախացնում, հիացնում է շատ-շատերին, այսօր ելույթը նվիրեց հայ ժողովրդի համար այս կարևորագույն օրվա խորհրդին:
Իր հերթական ուղիղեթերային համերգից առաջ Տիգրանը ներկայացրեց օրվա խորհուրդը և նշեց, որ իր այսօրվա կատարումը նվիրված է հենց այդ խորհրդին՝ կատարումները նվիրելով մեր նահատակված անմեղ հայրենակիցների հիշատակին:
Այդ առիթով Տիգրանը թեմատիկ երգ էր ընտրել կատարելու համար: Նա կատարում է «Պիտի գնանք» հայտնի հայրենասիրական երգը, որը հայ պանդուխտի սրտի ցանկությունն ու երազանքն արտահայտող գեղեցիկ ստեղծագործություն է: Այս ստեղծագործության մեջ հայոց անկոտրում ոգու արտահայտությունն է տեղ գտել, երբևէ չընկրկելու կարողությունը:
Հատկանշական է, որ Տ. Խանջարյանի այսօրվա կերպարն էլ բնորոշ էր նրա երգած հայրենասիրական երգի ոգուն. նա ուսերին կրում էր հայոց եռագույնը: Առաջարկում ենք վայելել այդ գեղեցիկ ու հզոր կատարումը:
Միանում եմ Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին նվիրված մոմավառությանը։
Опубликовано Tigran Khanjaryan Четверг, 23 апреля 2020 г.