Պարտք է ժամանակը ինձ ու քեզ՝ կյանք միլիոն ու կես. անասելի հուզիչ ու հզոր կոչ համայն աշխարհին

Քիչ առաջ յուրահատուկ կերպով, կարանտինային պահանջների հրամայականով պայմանավորված՝ հայ ժողովուրդը ոգեկոչեց մեր անմեղ հայրենակիցների հիշատակը՝ աշխարհին կիկին հիշեցնելով արդեն հարյուր հինգ տարվա պատմություն ունեցող անմոռանալի պատմական իրադարձություն, որ անթիվ հայերի համար ճակատագրական դարձավ:

Այս իրողությունը երբեք չի անհետանա հայոց հիշողության մատյանից. այն ապրելու է, քանի կապրի հայը, քանզի ժամանակը և թուրք ժողովուրդը հայ ժողովրդին մեկ միլիոն ու կես անմեղ կյանք են պարտք, որը անհնար է որևէ կերպ փոխհատուցելը:

Ռուբեն Մխիթարյանի նախաձեռնությամբ, հայ երգիչ-երգչուհիների և «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների մասնակցությամբ ստեղծվել է հուզիչ, բայց միևնույն ժամանակ հզոր մի հոլովակ, որն ուղեկցվում է հայր սրտի խորքից հորդած խոսքերով, ինչն ավելի ազդեցիկ է դարձնում հոլովակը:

Երգի թեման ու ասելիքը հստակ է ու անփոփոխ, քանի դեռ աշխարհում կան երկրներ ու ազգեր, որոնք դեռ փորձում են անտեսել պատմական այս կարևոր փաստը: Երգի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: