Ուշադրություն. Զինծառայության մեկնել կամ ծառայությունից վերադառնալ պատրաստվող անձանց և նրանց ընտանիքների համար. Կառավարությունը որոշում է ընդունել ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Կառավարության ընդունած օրենքների թվում էր նաև այս տարվա համար ամառային զորակոչ անցկացնելու, ինչպես նաև զորացրում կատարելու մասին որոշումը: Նորընտիր որոշմամբ սահմանվում է այս տարվա ամառային զինակոչը անցկացնել հուլիսի մեկից սկսած: Գործընթացը կարող է ձգվել մինչև օգոստոսի երեսունը ներառյալ:

Այսպիսով երկամսյա ժամկետում կկազմակերպվի և ավարտին կհասցվի այս տարվա ամառային զորակոչը:

Զորացրման մասին ևս որոշման մեջ ընդգծվում է. այն կկազմակերպվի դարձյալ ամռանը՝ հուլիսի մեկից մինչև օգոստոսի տասնմեկն ընկած ժամանակահատվածում:

Այս տարվա զորակոչի և զորացրման հարցի կազմակերպումը ամենաակտուալներից էր, քանզի իրավիճակային զարգացումները սովորականներից չէին: ՊՆ մամլո խոսնակը տեղեկացնում է, որ նախարարությունը պատրաստվում է մայիսի մեկից սկսել զինակոչի պատրաստության գործընթացները՝ մասնավորապես ախտահանման կամ առհասարակ COVID 19 վարակի ներթափանցմանն ուղղված կանխարգելիչ գործողությունների իրականացման շարքը:

Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել նաև ապագա զինվորների ուսումնական գործընթացների ներգրավվածությունը և դրանց ժամկետային սահմանները: ՊՆ մամլո խոսնակի հայտարարությունը ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: