Նախարար Ա. Հարությունյանը երեկոյան, հաշվի առնելով իրեն ուղղված մի շարք հարցեր, նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հանրությանը իրազեկում է ապրիլքսանչորսյան ուսուցման գործընթացի և օրվա խորհրդին համահունչ արարողակարգ կազմակերպելու մանրամասների մասին:
Նախարարը տեղեկացրել է, որ ապրիլքսանչորսյան խորհրդին համահունչ ուրբաթ օրը դասապրոցես չի լինելու. մարդիկ այդ օրը տնից խնկարկելու և ոգեկոչելու են օրվա խորհուրդը:
Հետո նախարարը նաև լրացուցիչ տեղեկություն է տվել այն արարողակարգի մասին, որը սահմանել է կառավարությունը: Հայտարարությանը կից ներկայացնելով արարողակարգի հաջորդականությունն ու սկզբունքների հերթականությունը՝ նախարարը հորդորել է բոլորին, մասնավորապես աշակերտներին՝ հնարավորինս շատ տարածել տեսանյութը՝ իրազեկման շրջանակն ավելի մեծացնելու համար:
Ապրիլքսանչորսյան հատուկ արարողակարգը սկսվելու է այսօր երեկոյան: Կառավարությունը արել է հնարավոր ամեն ինչ քաղաքացիների խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդի բարձունքում ապահովելու համար:
Կառավարությունը բոլոր քաղաքացիների անունից խորհրդանշական թվով ծաղիկներ է խոնարհելու անմար կրակի մոտ, իսկ քաղաքացիներին առաջարկում է երեկոյան անջատել լույսերը և բջջայինների լույսերով ստեղծել լապտերային լուսավառ ոգեկոչման րոպե:
«Լուսավառ ոգեկոչման րոպե» . Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Վաղը 21.00-ին, եկեղեցու զանգերի ներքո բոլորիս հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: «Լուսավառ ոգեկոչման րոպեն» կխորհրդանշի մեր միասնական ներկայությունն անմար կրակի մոտ։#ArmGov
Опубликовано ՀՀ կառավարություն Среда, 22 апреля 2020 г.