Պետական կառույցների կողմից նախաձեռնվում է հնարավոր ամենը՝ հասարակական առավել լայն շրջանակների ընդգրկելու աջակցության միջոցառումներում՝ ցուցաբերելով տարաբևեռ օժանդակություններ:
Դրանից բացի, շարունակաբար և հետևողականորեն մշակվում են նաև պետական ապարատին պատկանող կառույցների աշխատակիցներին աշխատանքի պայմանների և աշխատավարձի բարձրացման տարատեսակ ծրագրեր, որոնցից մեկի մասին քիչ առաջ տեղակատվությամբ հանդես եկավ նախարար Զ. Բաթոյանը:
Նա սոցցանցային հրապարակմամբ տեղեկացնում է, որ եկող ամսվանից՝ մայիսի մեկից նախատեսվում է բարձրացնել որոշ պետական հաստատությունների աշխատողների աշխատավարձերը:
Մասնավորեցնելով խոսքը՝ նախարարը շեշտել է, որ կբարձրանա այն հաստատությունների աշխատողների աշխատավարձերը, ովքեր զբաղվում են երեխաների շուրջօրյա խնամքով: Ընդ որում, նախատեսվում է նրանց աշխատավարձերը բարձրացնել երեսուն տոկոսով:
Նախարարը տեղեկացնում է նաև, որ հունվարին բարձրացել է այն աշխատակիցների աշխատավարձերը, ովքեր աշխատում էին այնպիսի պետհաստատություններում, որոնք զբաղվում են տարեցների խնամքի կազմակերպմամբ, ինչպես նաև հոգեկան առողջական խնդիրներով անձանց խնամքով: Տվյալ պարագայում ևս ավելացումը երեսուն տոկոս է կազմել: