Եվ մեկ ցավալի կորուստ. մահացել է հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ հանդիսացող վառ անհատականություն

Այսօր ևս մեկ ցավալի և անդառնալի կորուստ ենք ունեցել: Մահացել է սփյուռքում իր անգնահատելի դերով աչքի ընկնող բարերարներից մեկը՝ Ասո Թավիթյանը: Չնայած Ա. Թավիթյանը ծնվել, մեծացել և իր գործունեությունը ծավալել է Հայաստանից դուրս, բայց նրա մտքերը, սիրտն ու հոգին այստեղ էր՝ Հայաստանում:

Դա է վկայում մեծ բարերարի գործունեությունը, որն ուղղված էր հայոց զարգացման և բարգավաճման գործին: Ստեղծելով «Թավիթյան» հիմնադրամը՝ Ասոն մշտապես մեծ նպաստ էր բերում հայրենիքին:

Այդ հիմնադրամի միջոցներով ու աջակցությամբ բազմաթիվ հայ երիտասարների հաջողվել է կրթություն ստանալ արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատություններում:

Այս մեծ ու ցավալի կորստի առիթով իր ցավակցական խոսքն է Թավիթյան ընտանիքին ուղղել նաև մեր երկրի նախագահը: Նա իր խոսքում դարձյալ արժևորել և կարևորել է անփնվեր հայորդու մեծ ու անգնահատելի գործունեությունը, շեշտել դրա նպաստավոր արդյունքը՝ մեծ ափսոսանք ու ցավ հայտնելով անդառնալի կորստի կապակցությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: