Բժշկական համալսարանի Ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ Քնարիկ Գինոսյանը մանրամասն, մատչելի և այս օրերին խիստ անհրաժեշտ տեղեկություններ է տալիս նորահայտ COVID 19-ի մասին:
Նա անդրադարձել է հատկապես կորոնավիրուսի առկայության պարագայում ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման խնդրին, նշել, թե որ հիվանդության առկայության դեպքում ինչ պրեպարատ կարելի է օգտագործել, որպեսզի օրգանիզմը կարողանա արդյունավետ պայքար տանել միաժամանակ վիրուսի և ռևմատոլոգիական հիվանդության դեմ:
Բժիշկը փաստել է, որռևմատիկ հիվանդությունները, հանդիսանալով խրոնիկ հիվանդություններ, կազմում եմ ռիսկի խումբ, ապա նաև նշել է ռևմատիկ հիվանդությունները բուժող դեղամիջոցների մասին՝ որպես COVID 19-ը բուժող դեղամիջոցներ:
Թվարկելով ռևմատիկ հիվանդությունների բոլոր տարատեսակները՝ բժիշկը նշում է, որ այդ բոլոր հիվանդությունների տարատեսակները իմուն համակարգը թուլացնող, համակրգի խանգարման բերող հիվանդություններ են:
Վկայակոչելով համաշխարհային բժշկական փորձը, մասնավորապես ամերիկյան, բժշկուհին նշում է, որ հարկ է շարունակել այնուամենայնիվ այս հիվանդությունների բուժումը, սակայն հարկ է թուլացնել ընդունվող դոզան: Բժշկուհու խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից:
ԵՊԲՀ Ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ Քնարիկ Գինոսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված դասընթացները։ Լսեք Բժշկին՝ պիտանի ու անհրաժեշտ տեղեկատվությյուն է ներկայացնում՝ մատչելի և օգտակար։
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 23 апреля 2020 г.