Վաչե Ամարյանը համացանցում մի հետաքրքիր չելենջ է նախաձեռնել: Նա սոցցանցային էջում որդու հետ անչափ գեղեցիկ ու հուզիչ հոլովակ է հրապարակել՝ կցելով գրառում. «Նշում ենք բոլոր պապաներին»:
Ինչպես հասկանալի է՝ նրա երգն էլ նվիրված է հայրերին: Երգը ռուսալեզու է, այն, ինչպես նմանատիպ մյուս երգերը, հայրական դերի և նշանակության յուրատեսակ արժևորում է:
Այստեղ գեղեցիկ կերպով ևս մեկ անգամ կարևորվում է հայրական մշտական ներկայությունը զավակի կյանքում: Հատկապես ուշագրավ և գեղեցիկ է Վաչեի որդու արձագանքները և ժեստերը երգի ընթացքում, ինչն էլ հոլովակին յուրատեսակ հուզիչ ու զգացմունքային էլեմանտներ է հաղորդել:
Հարկ է ասել, որ Վաչեի հետևորդները ևս բավականին ակտիվ ու ոգևորող արձագանքներ են տվել հոլովակի մեկնաբանությունների հատվածում՝ նշելով, որ երգի թեմատիկն ու երգն ամբողջությամբ շատ հարազատ ու թանկ է իրենց սրտերին:
Վաչեի երկրպագուներին հատկապես հրաշալի տրամադրություն է փոխանցել նրա որդու ներկայությունը հոլովակում:
Nshum enq bolor papanerin❤️🎼✨Отмечаем всех папочек❤️👌🏻
Опубликовано Vache Amaryan Среда, 22 апреля 2020 г.