Ուրախալի լուր. ծնվել է սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի երկրորդ բալիկը. Երգչուհին նրան Աստծո պարգև է համարում

Երեկ սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի ընտանիքում համալրում է եղել. նրանց ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: Հասմիկը մինչ բալիկի ծնունդն անկեղծացել էր և պատմել, որ երկրորդ բալիկի ծնունդի մասին չեն մտածել և նախապես չեն պլանավորել:

Նրանք երեխային Աստծո պարգև, նվեր են համարում և չեն էլ ցանկացել նախապես պարզել, թե ինչ սեռի է երեխան: Այսօր արդեն պարզ է, որ նա տղա բալիկ է ունեցել: Մինչ այդ երգչուհին իր ողջ ժամանակը տրամադրում էր իր դստերը՝ Տաթևին:

Տաթևին նվիրած նույնիսկ անվանական երգ ուներ երգչուհին դստեր ծնվելու հետո հանրայնացրած: Դեռևս հայտնի չէ, թե որդուն ինչպես կկոչեն, սակայն երգչուհին իրեն անչափ երջանիկ է զգում, քանի որ կրկնակի մայրանալը նրան կրկնակի ներդաշնակություն և լիարժեքության զգացողություն է պարգևել:

Միևնույն ժամանակ երկրորդ բալիկի ծնունդը կրկնապատկել է ծնողական պատասխանատվության կարևոր զգացողությունը:

 

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: