Գյումրեցի աղջիկը, ով վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, պատմել է իր վերադարձի, դրան հաջորդած իրադարձությունների, իր առողջական վիճակում այդ ընթացքից ի վեր տեղի ունեցած բոլոր փոփոխությունների մասին:
Մանրամասնելով բոլոր հանգամանքները՝ աղջիկը նշում է, որ հենց օդայականից նա ինքնամեկուսացման որոշում է կայացրել ու Գյումրու իր տանը մեկուսացել: Տուն հասնելուն պես քնել է՝ կորցրած ուժերը վերականգնելու համար: Արթնանալով՝ հայտնաբերել է, որ ունի բարձր տաքություն:
Հետո արդեն բժիշկների հսկողության տակ է անցել: Պահպանելով զգուշության, հիգիենիկ, հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նա այցելել է հիվանդանոց, անցել թոքերի ստուգում, որից պարզվել է, որ թոքերն առողջ են:
Հիմա աղջիկը շարունակում է պայքարել վիրուսի հետ: Նա անկեղծանում է, որ հիմնականում դժվար է լինում մարմնի տատանվող, բարձրացող, իջնող ջերմաստիճանի հետ: Տհաճություն է պատճառում համի զգացողության բացակայությունը: Չկա նա ախորժակ և ուտելու ցանկություն:
Այնուամենայնիվ, նա հորդորում է հուսալ և հավատալ միայն լավին, բայց պահպանել զգուշավորություն: