Գրիգոր Դանիելյանը հումորային հոլովակ է հրապարակել, որտեղ ինքնատիպ ու յուրօրինակ հումորով նա խորհուրդներ է տալիս տղամարդկանց, թե ինչպես վարվեն այս օրերին կանանց հետ, երբ նրանք մեծ մասամբ զբաղված են տնային գործերով և հաճախակի օգնության կարիք են ունենում:
Հաստատման ու բացառման սկզբունքով դերասանը հուշում է, թե ինչպես կարելի է պատասխանել կանանց օգնության առաջարկներին, որպեսզի չնեղացնեն նրանց:
Հոլովակը զվարճալի է ստացվել և այն զուտ ժամանցային բնույթ ունի, ուստիև խորհուրդ է տրվում դրան վերաբերվել հենց այդ դիտանկյունից ու դիտել տրամադրությունը բարձրացնելու համար, քանզի այս օրերին լավ տրամադրությունը դիմադրողականությունը բարձրացնելու լավագույն միջոցն է:
Հոլովակում իրադարձությունների զարգացումները հանգում են այն կետին, որ Գրիգորը սկսում է կիսվել տնային գործերը ճիշտ ու արդյունավետ կազմակերպելու իր հետաքրքիր խորհուրդներով ու փորձով: Ի վերջո՝ դերասանը հանգում է այն եզրակացության, որ կանանց գործը բավականին դժվար լինելով հանդերձ կանացի է և միայն կողքից է դա հեշտ թվում:
Ինչպե՞ս օգնել կանանց այս օրերին😁Ո՞րն է ճիշտ տարբերակը ✌🏻
Опубликовано Grigor Danielyan Среда, 22 апреля 2020 г.