Ինչպե՞ս են կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները հաղթահարում հիվանդությունը. Շատ կարևոր է. Արսեն Թորոսյան

Նախարար Արսեն Թորոսյանը հոլովակ է հրապարակել, որ պատրաստել է նախարարությունը: Հոլովակը վավերագրական է. խոսում են կորոնավիրուսային հիվանդության միջով անցած քաղաքացիները: Նրանք սեփական փորձառությամբ պատմել են իրենց ապրումների, առողջական վիճակի և զգացողությունների մասին:

Հոլովակում հիվանդների մեծ մասը նշում է, որ վիրուսով վարակվելուց հետո իրենց մտածողության մեջ որոշակի փոփոխությունն է տեղի ունեցել, նրանց պնդմամբ նրանց կյանքը երկփեղկվել է՝ բաժանվելով երկու մասի՝ մինչ կորոնավիրուսը և կորոնավիրուսից հետո:

Նախարարը շատ կարևոր է համարում, որ մարդիկ լսեն հենց այն քաղաքացիների պատմությունները և մեկնաբանությունները, ովքեր անցել են այդ հիվանդության միջով կամ հիմա գտնվում են դրա մեջ:

Հիվանդները հատկապես շեշտում են ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալիզմի հանգամանքը: Հուզիչ ու մտորելու տեղիք տվող են նրանց պատմությունները:

Քաղաքացիներին առավել շատ մտահոգել և հուզել է իրենց հարազատների վարակված լինելու մասին իմանալը, քան սեփական առողջական վիճակը: Ամենից անհանգստացնողը մեկ տարեկան փոքրիկի վարակվելու դեպքն է եղել, ով բավականաչափ հաղթահարել է վիրուսը:

Պայքար կորոնավիրուսի դեմ 22.04.2020թ.

‼️ Ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը:✅ Շատ կարևոր է, որպեսզի բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը:#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը #ԿյանքըԿորոնավիրուսիցՀետո

Опубликовано Arsen Torosyan Среда, 22 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: