Հաղորդավար, վերլուծաբան Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր վերաբերմունքն է արտահայտել վերջին շրջանի իրադարձությունների վերաբերյալ՝ անդրադառնալով Ա. Աշոտյանին և Էդ. Շարմազանովին:
Ա. Սայադյանը ենթադրում է, որ այս երբեմնի քաղաքական զույգը կարծես թե մոռացել է, որ ընդամենը երկու տարի առաջ հասարակությունը մերժել է նրանց քաղաքական գործունեությունը, ուստիև շարունակում է քաղաքական ակտիվություն դրսևորել:
Հաղորդավարին բարկացրել մասնավորապես այն հանգամանքը, որ Ա. Աշոտյանը «անհապաղ» բացատրություն է պահանջում Արցախյան հարցի շուրջ տարվող բանակցությունների մասին: Հիշեցնելով կազանյան փաստաթղթերի մասին, որոնք շրջանառության են դրվել իրենց իշխանության ժամանակ՝ Ա. Սայադյանը խորհուրդ է տալիս նմանատիպ «անհապաղ» պահանջներ ներկայացնելուց առաջ հաշվի առնեն նշյալ հանգամանքները:
Ա. Սայադյանի քննադատությունից անմասն չի մնում նաև Էդ. Շարմազանովը, ով, քննադատելով Ն. Փաշինյանի վերջին քաղաքական հայտարարությունները, խորհուրդէ տվել Ալիևին պատժել, նրա հարցերով զբաղվել:
Ա. Սայադյանի ամբողջական գրառմանը կարող եք ծանոթանալ ստորև: