Ֆունչոզան մակարոնային տարատեսակ է, որն իրենից ներկայացնում է չինական լափշա: Այն պատրաստվում է եգիպտացորենի օսլայից:
Առաջարկվող աղցանը մթերքների գունագեղությամբ և դրանց միախառնման արդյունքում ստացված տեսքի բավականին շքեղ ու ախարժալի է: Իսկ համն անչափ նուրբ ու յուրահատուկ է:
Նախ հարկ է մշակել Ֆունչոզան. այն թողնում ենք եռման ջրի մեջ մի քանի րոպե: Մինչ այդ մշակում ենք մյուս մթերքները: Կորեական քերիչով ձողաձև շերտատել նախատեսված մթերքները՝ վարունգը, գազարը: Գունավոր պղպեղի և համեմունքների հավելումն առավել հետաքրքիր տեսք ու համ կտա աղցանին:
Պորհուրդ է տրվում սոուսը պատրաստել հետևյալ կերպ. մեկ ճաշի գդալ մեղրին ավելացնում ենք մի քիչ սոյայի սոուս ու ձիթայուղ:
Արդեն պատրաստ ֆուչոզան քիչ պահել սառը ջրի տակ, լավ քամել, ավելացնել մյուս շերտատած մթերքներին՝ նախապես կտրատելով սննդային մկրատով, ապա լավ խառնել՝ ավելացնելով մնացած համեմունքային բաղադրիչներ: Ցանկալի է մատուցել վրան շաղ տված պանրով: Մանրամասն՝ տեսանյութում: