Մեզ վերջնական հրաժեշտ տվեց Հայաստանի շատ լուսավոր անհատականություն, երիտասարդ, բայց ամեն ինչով՝ գիտելիքով, սոցիալական և պրոֆեսիոնալ փորձով

Առավոտվանից լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել հայ դիվանագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Ռուբեն Շուգարյանի մահվան մասին, սակայն օրվա ընթացքում լուրը ժխտվեց, հերքվեց. տեղեկությունը կեղծ էր:

Սակայն շատ ավելի ուշ, ցավոք սրտի, հայտնի դարձավ, որ նա քիչ առաջ հրաժեշտ է տվել կյանքին: Նրա վախճանի փաստը շատ ցավալի իրողություն է հայոց համար, քանզի Ռ. Շուգարյանը մեծ ու անգնահատելի դեր է ունեցել հայ դիվանագիտական մտքի զարգացման գործում:

Ռ. Շուգարյանի համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Հայաստանում կայացել դիվանագիտական դպրոցը: Նրա դերը մեծ է ու արժեքավոր: Ռ. Շուգարյանը կյանքին հրաժեշտ տվեց հիսունութամյա հասակում:

Երիտասարդ տարիքում նա տիրապետում էր այնպիսի ինֆորմացիոն բազայի, որպիսին կարող էր ունենալ նրա կրկնակի տարիքն ունեցող անձը: Վաստակավոր դիվանագետի անժամանակ մահը սգում են շատերը՝ նշելով, որ նրա տեղը միշտ բաց է մնալու, քանզի նա անփոխարինելիների շարքերում էր գտնվում իր տեսակով ու գործունեությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: