Հրատապ. հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու սարքը՝ թույլ չտալով թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք. ի՞նչ վիճակ է սահմանին

ՊՆ մամլո խոսնակ Շ. Ստեփանյանն իր էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ այսօր արցախյան զինված ուժերին հաջողվել է նկատել հակառակորդի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարք, որը որոշ ժամանակ անց խոցվել է:

Այդպիսով հայկական ուժերը թույլ չեն մտեվլ թռչող սարքի մուքը մեր տարածք: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել նմանօրինակ սահմանային մուտքի փորձերը, որոնք կանխվում են մեր կողմից մեծ հաջողությամբ և ճիշտ ժամանակին: Նմանատիպ սարքերը, ըստ հաղորդագրության, մեծ մասամբ հետախուզական նպատակներով են ուղարկվում:

Այս առիթով հայկական կողմը կրկին հորդորներ է հղում հակառակ կողմին՝ նրան զսպվածության կոչեր անելով:

Հայտնի է նաև, որ մեր արտգործնախարարը պատրաստվում է տեսակապով քննարկում ունենալ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Նմանօրինակ ձևաչափով քննարկաման փորձ եղել է, իսկ այժմ դա պայմանավորված է իրավիճակային թելադրանքով:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: