Հաշվի առնելով արդի խնդիրները, մարդկային հոծ զանգվածների կուտակումներից խոսւափելու հրահանգները՝ որոշում է կայացվել այս տարվա ապրիլիքսանչորսյան միջոցառումներն բոլորովին այլ կերպ կազմակերպել:
Ներկա պահին ընթացող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ այսօրվանից փակ է լինելու Ծիծեռնակաբերդի բոլոր մուտքերը: Այս տեղեկությունը կարևոր է իմանալ, որպեսզի մարդիկ տեղում անակնկալի չգան և փաստի առաջ չկանգնեն:
Երթի մասին խոսելով՝ Էդ. Աղաջանյանը նշում է, որ դրա չեղարկումը բխում է բոլոր քաղաքացիների առողջության պահպանման առաջնահերթությունից, քանզի մեծ է հավանականությունը, որ երթի իրականացման դեպքում հնարավոր են անդառնալի հետևանքների առաջ կանգնենք ու մեծ կորուստներ ունենանք:
Կա նաև վտանգ, որ համաճարակային իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, ուստի կոչ է արվում հետևել սահմանափակումների բոլոր կանոններին՝ լրջագույն փաստերի առաջ չկանգնելու համար: Այս պահին կարևոր է իրավիճակային ռեալ և ճիշտ գնահատում ու կազմակերպչական գչագետ մոտեցում ցուցաբերել: