Ինչպես հայտնի է՝ արդեն օրեր շարունակ իրադարձություններ են ծավալվում Հանրային հեռուստատեսության շուրջ: Երեկ իր զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հեռուստաընկերության գործադիր տնօրենը՝ հայտնելով, որ միանգամայն պատասխանատու է իրեն համարում տեղի ունեցածի կապակցությամբ:
Հեռուստատեսության որոշ աշխատողներ կամ ոլորտի մասնագետներ ու գիտակներ այս ընթացքում տարատեսակ կարծիքներ են հայտնում տեղի ունեցած զարգացումների հետ կապված: Որոշ մասնագետներ համարում են, որ ստեղծված իրավիճակում իր պատասխանատվության բաժինն ունի նաև վարչապետի խորհրդականը, ով վարչապետին չի զգուշացրել հնչեցված Rec հրահանգի մասին, ինչն էլ նմանօրինակ կադրերի պատճառ է դարձել:
Այսօր հայտնի է դարձել, որ իր դիմումի համաձայն հեռանում է նաև Պետրոս Ղազարյանը: Այս մասին հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություն, որում նաև ասվում է, որ հեռուստաընկերության ժամանակավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ռուբեն Շահինյանը՝ մինչ տնօրենի մրցույթ հայտարարելը և անցկացնելը: Նախատեսվում է այդ նպատակով ձևավորել մրցութային հանձնաժողով: