«Մեծ հիասթափության» մոդելավորումը. Ն. Փաշինյանի նոր ուղիղ եթերի կարևոր ուղերձները

Ն. Փաշինյանը դարձյալ ուղիղեթերային պարզաբանումներ է ներկայացնում զարգացող իրադարձությունների առնչությամբ: Դեռ երեկվա իր ուղիղեթերային պարզաբանումների ժամանակ նա որոշ շերտերի ակնհայտ դժգոհությունները բացատրում էր այն հիասթափությամբ, որն առաջացել է սպասելիքների չիրականացման արդյունքում: Իսկ սպասելիքներն ըստ վարչապետի նյութական են եղել:

Նոր ուղիղ եթերում վարչապետը վերահաստատում է իր խոսքը՝ մասնավորեցնելով հիասթափությունների աղբյուրների մասին: Այս համատեքստում նա անդրադառնում է նաև սփյուռքի մեր քաղաքացիների հետ պետության շփումների վերանայման հարցին:

Ն. Փաշինյանը հիասթափության հաջորդ սեգմենտը համարում է ընկերներին, բարեկամներին և իր հետ քայյլած անձանց, ովքեր ևս որոշակի ակնկալիքներ ունեցել են իրենց կյանքի որակի փոփոխության հետ կապված, սակայն իշխանությունը դարձյալ չի արդարացրել նրանց սպասելիքները, ինչն էլ որոշակի լարվածություններ է առաջ բերել:

Ն. Փաշինյանն այս իրողությունները դրական է համարում, քանզի դա բխում է իրենց որդեգրած քաղաքականության գաղափարախոսություններից:

Առաջարկում ենք հետևել վարչապետի խոսքին ստորև՝ ծանոթանալով նրա գծագրած «հիասթափությունների քարտեզին»:

«Մեծ հիասթափության» մոդելավորումը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 20 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: