Ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խստորեն զգուշացնում գործատուներին ահազանգերն իրավապահ մարմիններին փոխանցել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախազգուշական տեղեկատվություն է հրապարակվել սոցցանցային պաշտոնական հարթակում՝ հայտնելով, որ որոշ գործատուներ փորձում են օգտվել պատեհ առիթից և ապօրինի կերպով պետությունից աջակցություն ստացած իրենց աշխատակիցներից գումար վերցնել:

Նախարարությունը հանրությանը իրազեկում է նաև, որ սույն տեղեկությունը ստացել են քաղաքացիների նամակների միջոցով. աշխատողներից շատերը նախարարությանն են փոխանցել գործատուների անօրինական պահանջի մասին ինֆորմացիան նամակի միջոցով:

Նախարարությունը զգուշացնում է գործատուներին, որ նրանք իրավասու չեն օգտվել այդ դրամական միջոցներից, քանզի դրա հասցեատերը աշխատող քաղաքացին է, ով ամենևին էլ պարտավոր չէ այն որևէ այլ մաեկի հետ կիսելու: Միաժամանակ տեղեկացնում է, որ նմանատիպ ինֆորմացիա ստանալու դեպքում իրենք պատրաստվում են գործատուի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ հարցով զբաղվելու համար:

Նախարարությունը հստակեցրել է նաև, որ մասնավորապես հենց ութերորդ ծրագրի շահառուների մասին է խոսքը, որից օրենքով օգտվող է համարվում աշխատողը, այլ ոչ թե գործատուն:

Կից ներկայացնում ենք նախարարության հրապարակած հայտարարությունն ամբողջությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: