Առաջարկվող խաչապուրու բաղադրատոմսը յուրահատուկ է նրանով, որ պատրաստելու համար հար չկա խմոր պատրաստել կամ երկար չարչարվել: Հարկ է պարզապես ստորև բերված ցուցումներին հետևել ու ստանալ համեղ միջուկ, որն էլ պետք է տեղավորենք լավաշի շերտերի մեջ:
Միջուկի ընտրությունը թողնվում է ձեր նախասիրությանը. այն կարող է լինել պանրային, կարող է լինել կաթնաշոռային: Մեր դեպքում նախապատվությունը տրված է կաթնաշոռին:
Ամենացածր յուղայնության կաթնաշոռային միջուկին համային առանձնահատկություն կարելի է հաղորդել հատկապես կանաչիի՝ այս դեպքում սամիթի միջոցով: Միջուկին ավելացնել հավկիթ, աղ ու խառնել:
Միջուկից երկու գդալի չափ դնել երկայնաձև կտրված լավաշի վրա՝ տալով եռանկյան ձև: Լավաշը եռանկյունաձև փաթաթել ծրարի նման, թաթախել հավկիթի ու աղի միասեռության հասցված զանգվածի մեջ երկու կողմից էլ ու դարձյալ եկրկողմանի տապակել թավայի մեջ տաքացվող բուսայուղի մեջ:
Պատրաստված խաչապուրիները նախաճաշի հրաշալի տարբերակներ կարող են լինել: