Նախօրեին համացանցում հայտնված ծաղրական ենթատեքստով պտտվող կադրերը, որնցում Ն. Փաշինյանն էր ուղիղ եթերից առաջ, բարկացրել էին շատերին: Շատ օգտատերեր մեղադրանքի սլաքներն ուղղեցին Հանրային հեռուստաընկերության ուղղությամբ:
Երեկոյան անձամբ վարչապետն ուղիղեթերային պարզաբանում ներկայացրեց իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատեց բնակչության մեջ առկա այն կարծիքը, որ տեղի ունեցողը թավշյա մոտեցման արդյունք է և շարունակական բնույթ է կրում:
Վարչապետն էլ իր հերթին է հարց ուղղում հանրությանը՝ արդյոք պե՞տք է շարունակել որդեգրված թավշյա քաղաքականությունը, թե՞ ոչ: Նա փաստում է, որ իրենց որդեգրած քաղաքականությունը շանս էր, որ բոլորն իրենց հերթին դեպի լավը փոխվեին: Բայց նաև նշում է, որ շատերն իրենց շանսը բաց են թողել:
Ն. Փաշինյանը շատերի դժգոհությունների պատճառը համարում է հուսախաբությունը, քանզի շատերը ժամանակին երկրում եղած ռեսուրսների բաժանման ակնկալիքներ են ունեցել, սակայն դա տեղի չի ունեցել և նրանք չեն ստացել ակնկալվող «փայը»: Նրանք լկտիացել են և ուզում են իշխանությանը հունից հանել: Փաշինյանը ռեղեկացրեց նաև, որ եռակի թեստավորման արդյունքն էլ է բացասական եղել:
Թավիշի եւ «ամենաթողության» մասին։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 19 апреля 2020 г.