Համացանցը ողողված է օնլայն դասերի հետ կապված հումորային ու լուրջ մեկնաբանություններով, վերլուծություններով, դրվագային լուսանկարներով: Միանգամայն հասկանալի է, որ մեր կյանք ներխուժած այս իրողությունը նոր է հասարակության համար, ուստիև մշտական քննարկման թեմա է դարձել:
Համաշխարհային այս հախուրռն քննարկումների համատեքստում հատկապես ուշագրավ է մի լուսանկար, որը համացանցում հայտնվել է երեկ: Լուսանկարում հայ ուսուցչուհի է, ով ապրում է Արցախի Վերին Հոռաթաղ գյուղում: Նա գտել է իր աշակերտի հետ աշխատելու հետաքրքիր ու կրեատիվ եղանակ:
Պահպանելով ֆիզիկական երկու մետր հեռավորությունը՝ ուսուցիչը բնության գրկում՝ երեխայի տանը կից այգում, կազմակերպել է դասապրոցես, իսկ ընկը կանգնել է երկաթե ցանցապատից այն կողմ ու վարում է դասը:
Լուսանկարն իր էջում է տեղադրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ արարքը մեկնաբանելով որպես օրինակելի և խրախուսելի իրողություն: «Մարդն իր գործն է անում»,- մեկնաբանել է նախարարը: