Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը կդառնար քառասունյոթ տարեկան: Համարձակ ու սկզբունքային անհատականությունը որքան խստապահանջ ու համառ էր գործնականում, այնքան քնքուշ ու բարեսիրտ էր իրական կյանքում:
Արցախյան կամավորական ինքնապաշտպանական գործուղությունների ժամանակ էլ Արայիկը ստացել է «Միայնակ գայլ» մականունը, որը նրան ուղեկցել է ողջ կյանքում:
Արայիկը մեծացել է բազմանդամ ընտանիքում: Ընտանիքի չորս որդիներից երեքը մասնակցաել են Արցախյան շարժմանը, մեծ ներդրում ունեցել հայրենիքի սահմաններն անառիկ պահելու գործում:
Ինքը՝ Արայիկը ևս բազմանդամ ընտանիքի՝ հինգ զավակների հայր էր, ով ակտիվ և գործուն մասնակցություն է ունեցել տարատեսակ հասարակական գործունեությունների որպես մտահոգ քաղաքացի:
2016 թվականի հայտնի ամառային դեպքերից հետո Արայիկի կյանքը շրջադարձային փոփոխության է ենթարկվում, որին նա ընդառաջ է գնում գիտակցաբար: Երկամյա բանտարկությունն ավարտվում է 2018 թվականին. նրան ազատ են արձակում Թավշյա հեղափոխությունից հետո: Նույն թվականի աշնանը նա մահանում է սրտի կաթվածից: