Նախարարության որդեգրած թաձանցիկության և հստակ տեղեկատվության տրամադրման քաղաքականությունն անխախտ կերպով շարունակվում է: Նորացված թարմացումների հիման վրա ունենում ենք հետևյալ պատկերային համակարգը:
Նախարարության հրապարակած թարմացված տեղեկությունների համաձայն արդեն ունենք 1339 վիրուսի հաստատված դեպք: Հաստատված դեպքերից արդենիսկ 580 քաղաքացի հաջողությամբ հաղթահարել են վիրուսը և ապաքինված տուն վերադարձել: Մեր տարածաշրջանում մահվան դեպքերն այսօրվա դրությամբ արդեն հասել են քսաներկուսի:
Ցավոք սրտի, նոր թարմացումների հիման վրա տեղեկանում ենք երկու նոր մահվան ելքի մասին: Քաղաքացիներից մեկը եղել է վաթսուներկու տարեկան, իսկ մյուսը՝ իննսուն:
Հայտնի է նաև, որ այս պահի դրությամբ մեր տարածաշրջանում կատարվել է ավելի քան տասներեք հազար թեստավորում:
Այսօրվա նոր դեպքերի քանակը քառասունութ է եղել: Նախարարությունը հորդորում է շարունակել պահպանել նախասահմանված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները՝ տեղեկացնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում: