Լուսանկարի կովը Կանադայում ռեկորդային գնով է վաճառվել։ Սև անգուս ցեղատեսակի կենդանու համար օրերս Լենդբրիջում կայացած աճուրդին վճարվել է 106 000 դոլար։
Կովի նոր տերը «U2 Ranch» ընկերությունն է, որն զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների բազմացմամբ: Այս կովը, աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով, ընկերության ամենաթանկ գնումն է՝ 52 տարվա գոյության պատմությունում։
Նշենք, որ 109z թվային կոդով դասակարգված անանուն սև կովով հետաքրքրված էին ֆերմերներ՝ Կանադայից, ԱՄՆ-ից և Մեքսիկայից։
Գնորդն իրապես երջանիկ է, որ կովն իրեն է բաժին հասել․ «Այս կովը բացառիկ է, այս տեսակի կովերից շատ քիչ կա աշխարհում։ Գիտեի, որ բոլորը կպայքարեն նրա համար, բայց չէի պատկերացնում՝ այսպիսի ակտիվություն կլինի իր համար»,- նշել է կովի նոր տերը՝ Դարեն Անգերը:
Նշենք՝ կովի այսքան բարձր գնի պատճառը լավ գենետիկան է: Անգերն այս կերպ մտադիր է համալրել իր էլիտար կովերի շարքը։ Զավեշտալի է, իհարկե, բայց այս կովն իրարանցում է առաջացրել համացանցում՝ զարմացնելով իր գնով։