Ռուսական էստրադայի պայառ դեմքերից մեկը՝ Վալերիան նշում է ծննդյան հիսուներկուամյակը: Վալերիան, ինչպես հայտնի է, ունի մեծ հեղինակություն և ճանաչվածություն: Ներկայումս շոու բիզնեսում փայլող երգչուհին ժամանակին փայլել է նաև դպրոցում՝ ոսկե մեդալով ավարտեկով այն:
Երգչուհին անցել է բանավակին հագեցած ու հարուստ կյանքի ճանապարհ, որը լի է եղել ճակատագրական բազմաթիվ վայրիվերումներով: Վալերիայի ճակատագրական շրջադարձերը տեղ են գտել նաև նրա երգարվեստում՝ վերածվելով հուզիչ ու գեղեցիկ հիթերի:
Բացի մշակութային գործունեությունը, Վալերիան զբաղվում է նաև բիզնես գործունեությամբ: Նա ունի օծանելիքի վաճառքով զբաղվող ընկերություն:
Նա հրաշալի մայր է, սիրված կին ու տաղանդավոր երգչուհի, ում երգերն իրենց յուրահատուկ ոճի ու մատուցման շնորհիվ մշտապես սիրվում և գնահատվում են ունկնդիրների կողմից:
Ճիշտ է՝ վեջին շրջանում երգչուհին հանդես չի գալիս մենահամերգներով, սակայն շարունակում է գտնվել հանրային ուշադրության կենտրոնում, հաճախակի հրավիրվում է տարատեսակ հեռուստատեսային նախագծերի ու ծրագրեի:
Կից ներկայացնում ենք երգչուհու գեղեցիկ երգերից մեկը: