Հայտնի է, որ արդեն քանի օր է մոսկովյան հայտնի օդակայանում հայերը հայրենիք վերադառնալու անհնարին խնդրի առջև են կագնել: Նրանց վիճակը մտահոգիչ է ու բարդ: Նրանց հետ կապ է հաստատել դեսպան Վ. Տողանյանը, ով քաղաքացիներին տեղեկացրել է որ առաջիկա մոտ չորս օրում դեռևս Հայաստան թռիչ չի նախատեսվում:
Ուստիև դեսպանը հորդորել է այնտեղ գտնվող անձանց չհրաժավել իրենց առաջարկվող օգնության հնարավորություններից, քանզի դա ավելի վատ վիճակի կհանգեցնի: Հայտնի է, որ ներկա պահին այնտեղ գտնվում է 262 հոգի, ովքեր նախորդ օրը մերժել էին դեսպանատան ուղարկած մթերքն ընդունել:
Քաղաքացիներին առաջարկվել է տեղափոխվել հյուրատներ: Դեսպանը հորդորել է ընդունել այդ առաջարկը, քանզի առողջական տեսանկյունից բավականին ռիսկային է մի քանի օր շարունակ օդակայանում մնալը:
Այս մասին տեղեկություն է հանրայնացրել Ռուսաստանում հայկական դեսպանատան պաշտոնական սոցցանցային էջը՝ հավելելով, որ օդակայանի մարդկանցից պահանջել են ներկայացնել ներկա պահին իրենց անհրաժեշտ առաջնահերթությունների ցանկը հստակ ցուցակով: