Կարեն Դեմիրճյանը այն հազվադեպ քաղաքական և պետական գործիչներից է, ում ժողովուրդը սիրում և փառաբանում էր նրա կենդանության օրոք, ինչպես նաև մահից հետո: Իր վարած խելամիտ քաղաքականության շնորհիվ հայկական տարածաշրջանում բազմաթիվ նոր կառույցներ կառուցվեցին, ինչի պատճառով էլ նա ճանաչվեց ու ընդունվեց որպես Կարեն-շինարար:
Նրա կառավարման տարիները ոսկե տառերով են գրվել խորհրդահայ պատմության մեջ: Նրա ջանքերի շնորհիվ վեր խոյացող քարակերտ շինությունները նոր տեսք ու հմայք էին հաղորդում քաղաքամայր Երևանին:
Զարգացող պետականաշինությունն ու մշակույթը ևս Կ. Դեմիրճյանի վարած քաղաքականության արգասիքն էին ու բաղկացուցիչ մասը: Դեռ ուսանողության տարիներին նա աչքի էր ընկել կառավարման մեծ ջիղի շնորհիվ:
Դեմիրճյանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ Մարզահամերգային համալիրի կառուցումը: Ականատեսները հիշում են նրա արցունքները, երբ նրա աչքի առաջ հառնում էր հսկայական շինությունը: Նա շինարարների հետ ամեն օր մասնակցում էր կառուցման աշխատանքներին:
Կ. Դեմիրճյանը շարունակում է մնալ ժողովրդի ամենասիրելի և ամենացանկալի ղեկավարներից մեկը: