Ն. Փաշինյանը նշել է կանոններ, որոնց հետևելով միանշանակ կարելի է խուսափել կորոնավիրուսով վարակվելուց. որոնք են այդ կանոնները

Ն. Փաշինյանն առավոտյան հայտարարել էր, որ այսօր երեկոյան ժամը ութին հանդես է գալու հայտարարությամբ, որը թելադրված է կորոնավիրուսի տարածման տեմպերի և վարակի պայմաններում կենցաղավարության նոր կանոնների սահմանման խնդրով:

Նա հանրությանն առաջարկել է պահպանել երեք կանոն, որոնց հետևելով հնարավոր կլինի խուսափել վիրուսով վարակվելուց: Նա առաջարկում է նախ շփվելիս պատպանել երկու մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը, առանց ախտահանված ձեռքերի չդիպչել դեմքին և միայն մաքուր ու ախտահանված սպասքից ու վարսավիրական գորիքներից օգտվելն է:

Ն. Փաշինյանը նշել է, որ հանրությունը ստիպված է որդեգրել վարքագծի նոր կանոններ ու նոր ռեֆլեքսներ, որպեսզի հնարավոր լինի պահպանել սեփական առողջությունը: Նա վստահ է, որ մենք ստիպված ենք լինելու անխուսափելորեն հետևելու որոշակի կանոնների, ըստ այդմ էլ մեր կենցաղավարության և ռեֆլեքսներով ամրացած սովորույթների մեջ տեղի են ունենալու պարտադրված փոփոխություններ:

3 կանոնները պահպանելու համար մեզնից ջանքեր են պահանջվելու. Նիկոլ Փաշինյան

3 կանոնները պահպանելու համար մեզնից ջանքեր են պահանջվելու. Նիկոլ Փաշինյան

Опубликовано Հայկական ժամանակ օրաթերթ Пятница, 17 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: