Դերասան Գրիգոր Դանիելյանը կարանտինային արգելանքների ծանրությունը փորձում է հաղթահարել ստեղծագորելով: Նա տարբեր առիթներով ներկայացնում է իր հեղինակած բանաստեղծությունները, որոնք տարբեր թեմաների շուրջ հեղինակային մտորումներ են ներկայացնում: Հեղինակն ինքն էլ հիշեցնում է, որ գրող չէ, ուստի պետք չէ նրան պիստ դատել:
Եթե նախորդ բանաստեղծությունը կնոջ, նրա դերի արժևորման մասին էր, ապա նորը հեղինակի մտորումներեն են կյանքի, բնության և գոյության, կեցության ձևի ու բավանդակության մասին:
Բանաստեղծությունը վերնագրված է «Ու կգա գարուն»: Այն նոր, գալիք օրվա մասին սպասելիքների մի ամբողջ շարք է: Բոլոր սպասելիքները լավատեսական են: Նոր կյանքում հեղինակը երազում է տեսնել մարդկանց առանց անիմաստ կուռքերի, առանց ինտերնետային և այլ պայմանականությունների:
Նոր կյանքը հեղինակը հույս ունի տեսնել մարդուն իր ողջ էությամբ ու բնականությամբ, այլ ոչ թե դաժան գազանի վերածվի, որի շուրջը միայն մեղքերով լեցուն խարդախ աշխարհ գոյություն ունի:
Մնում ենք տանը, մտածում, խորհում, գրում ու ջնջում…#ուկգագարուն
Опубликовано Grigor Danielyan Четверг, 16 апреля 2020 г.