Մեղրամիսը կարանտինում. մի լուսանկարի հուզիչ պատմություն

Համացանցում տարածվել է մի հուզիչ ու գեղեցիկ լուսանկար, որը տարածել է կարանտինային գործընթացի կազմակերպիչներից մեկը՝ Նարեկ Վանեսյանը: Նա լուսանակրին կցել է լուսանկարի հետաքրքիր պատմությունը:

վանեսյանի կցած տեղեկությունից իմանում ենք, որ լուսանկարում վրացահայ բժիշկ Ջորջ Կանտարիան է, ով նոր է ամուսնացել բուժքույր Տաթև Կանտարիայի հետ: Նրանց մեղրամսի ժամանակահատվածը համընկել է աշխարհի համար ճակատագրական վիրուսային իրավիճակի հետ:

Նրանք երկուսն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բուժաշխատողներ են, ովքեր իրենց մեղրամսի ժամանակահատվածը նվիրել են կամավորական աշխատանքին, որպեսզի օգնեն վիրուսակիր քաղաքացիներին՝ վիրուսը հեշտությամբ հաղթահարելու համար:

Նարեկ Վանեսյանը զույգին հանդիպել է հերթական ստուգիչ շրջայցի ժամանակ: Նրանք ներկայումս գտնվում են «Նաիրի» հյուրանոցում՝ COVID-19 դրական ախտորոշում ստացած քաղաքացիների մեկուսացման վայրում:

Ուշարժան է այն հանգամանքը, որ Ջորջի և Տաթևի օրինակը գեղեցիկ է, սակայն բացառիկն ու միակը չէ. նրանց նման բազմաթիվ այլ բուժաշխատողներ ունենք, ովքեր հիմա անձնվիարաբար ծառայում են իրենց մասնագիտական ոլորտին անխափան աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: