Նախարար Զ. Բաթոյանը պարբերաբար տեղեկություններ է ներկայացնում, հրապարակում մանրամասներ տարբեր ծրագրերից օգտվելու կարգի մասին, չնայած որ նախարարության մշակած կայքում ամեն ինչ բավականին մատչելի և հանգամանալից տրված է:
Նախարարի նոր հաղորդած տեղեկությունն առնչվում է մասնավորապես ութերորդ և իններորդ ծրագրերի շահառուներին: Հրապարակմամբ նախարարը տեղեկացնում է, որ էլեկտրոնային դիմումի լրացնելու դեպքում առանց նախապես համապատասխան ծանուցում ստանալու պետք չէ այցելել բանկ՝ ստուգելու՝ արդյոք փոխանցում կատարվել է, թե ոչ:
Փոխանցումը լինելու է այն բանկին, որը նախապես դիմումի մեջ նշել է շահառու հանդիսացող քաղաքացին, իսկ ծանուցումը գալու է քաղաքացիների նշած էլեկտրոնային հասցեներին:
4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի շահառու հանդիսացող քաղաքացիներն իրենց հասանելիք գումարի և այն ստանալու վայրի՝ բանկի մասին համապատասխան տեղեկություն կարող են ստանալ տվյալները ստուգելիս, սիկ տեղեկությունները տվյալների մասին հայտնվում են բազաների թարմացման արդյունքում:
Նախարարի հրապարակումն ամբողջությամբ կցված է ստորև: