Նախարար Ա. Թորոսյանը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ մեր տարածաշրջանում գրանցվել է հղի տիկնոջ կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, ով ծննդաբերել է բարեհաջող կերպով: Նախարարը նշում է, որ ծծնդաբերության հաջող ելքը տեղի է ունեցել մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Նախարարը տեղեկացնում է, որ վիրուսակիր ծննդկանի ծննդաբերությունից հետո կնոջը կրկնակի թեստավորում են արել, որի պատասխաններն արդեն այս անգամ բացասական են եղել: Սա բավականին հուսադրող և դրական արդյունք է:
Նախարարի տեղեկացմամբ առաջիկայում նախատեսվում է թեստավորել նաև նորածին փոքրիկին: Փոքրիկին հնարավոր է թեստավորեն հենց այսօր, բայց անկախ արդյունքից ծննդկանն ու նորածինը միառժամանակ, տասնչորս օր կգտնվեն բժշկական հսկողության ներքո:
Նախարարը հրապարակմանը կից նաև տեղադրել է նորաին փոքրիկի լուսանկարը բժշկի հետ: Տեղի ունեցաը մեր բժշկական ոլորտի նվաճումներից մեկն է հանդիսանում: